arm eng rus
   
Միջազգային կազմակերպություններ
Միջազգային Բարեգործական հիմնադրամներ
Հասարակական կազմակերպություններ
Հղումներ
 
 
  Վերջին տարիներին Եվրոպական Հանձնաժողովի և միջազգային հանրության կողմից բնապահպանական խնդիրներին տրվում է գերակա նշանակություն: Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման վրա միջազգային կազմակերպությունների ուշադրությունը բևեռելու, դրանց լուծման համար արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու և ֆինանսական և տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով շարունակվում է համագործակցությունը UNDP, UNEP, WORLD BANK, GEF, OSCE, UNIDO և այլ միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ: ՀՀ-ում բնապահպանության նախարարության ներքո, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից մշակվում և իրականացվում են տարբեր բնապահպանական ծրագրեր: Այս և այլ առումներով ՀՀ բնապահպանության ոլորտում մեծ է բնապահպանական ՀԿ-ների դերը: Ներկայումս Հայաստանում 2000-ից ավելի գրանցված ՀԿ-ներից շուրջ 10%-ն ունի բնապահպանական ուղղվածություն: Սակայն դրանցից ակտիվ գործում են ոչ ավելի քան 20%-ը, հետևողականորեն զբաղվելով իրենց կանոնադրությամբ սահմանված խնդիրներով:

ՀԿ-ների գործունեության լայն ծավալմանը խոչընդոտում է, առաջին հերթին ֆինանսական կայունության և այդ պատճառով նաև անկախության բացակայությունը: Նրանց ֆինանսական միջոցները ձևավորվում են գրեթե միայն միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած դրամաշնորհների հաշվին: Անդամավճարները և սեփական միջոցները չեն բավարարում ակտիվ գործունեության համար: