arm eng rus
   
 
 
  Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ արդարադատության մատչելիությունը


Մարդու առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու և մի շարք այլ էկոլոգիական իրավունքների իրացումը հնարավոր է ապահովել նաև այդ իրավունքների պաշտպանության համապատասխան մեխանիզմների ձևավորմամբ:
Այդպիսի մեխանիզմների ձևավորման միջազգային-իրավական հիմքերը սահմանվել են Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածով, որը երաշխավորվում է հասարակության և շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչների իրավունքը դիմելու իրավունքների դատական և արտադատական պաշտպանության: Օրհուսի կոնվենցիայով երաշխավորվում է ինչպես անձի տեղեկատվություն ստանալու և մասնակցության իրավունքների, այնպես էլ այլ էկոլոգիական իրավունքների պաշտպանությունը:
Մարդու էկոլոգիական իրավունքների պաշտպանության միջոցները պետք է լինեն համարժեք և արդյունավետ, արդարացի, անկողմնակալ, ժամանակին և չլինեն անմատչելիորեն թանկ:
Արտադատական պաշտպանության միջոցները ներառում են.
.. բողոք վերադասության (վարչական) կարգով,
.. դիմում իրավապահ մարմիններին,
.. դիմում մարդու իրավունքների պաշտպանին:
Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ-ում մարդու էկոլոգիական իրավունքների պաշտպանության միջոցների իրավական կարգավորման ոլորտում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք կապված են ինչպես օրենսդրական կարգավորման անլիարժեքության, այնպես էլ կիրառվող միջոցների ոչ ճիշտ ընկալման հետ: Այդ հիմնախնդիրներին իրավիճակային լուծումներ տալ հնարավոր չէ, քանի որ միայն համակարգային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի նախևառաջ ապահովել իրավական կարգավորման որոշակիությունը: