arm eng rus
   
ՀՀ Բնապահպանության նախարարության ծրագրեր
ՀԿ-ների ծրագրեր
Այլ ծրագրեր
 
 
  Հաշվի առնելով, որ գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր է միայն միացյալ ճիգերով, Հայաստանը իր անկախության առաջին իսկ տարիներից հետևողականորեն զարգացնում է միջազգային համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հաշվի առնելով երկրի պահանջները ու հնարավորությունները և միջազգային մակարդակով ստեղծված հնարավորությունները:

Միջազգային համագործակցության ուղղությունների զարգացման հարցում կարևոր դեր է խաղում միջազգային խոշոր բնապահպանական կառույցների քաղաքականությունը և միջազգային գործընթացների ուղղվածությունը, այդ թվում եվրոպական կառույցների գերակայությունների և ուշադրության ուղղվածությունը դեպի արևելյան Եվրոպայի տարածաշրջան և բնապահպանական խնդիրների լուծման համալիր տարածաշրջանային մոտեցում: