ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
ԵՊՀ ՙԷկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՚ ստեղծվել է ԵՊՀ-ի և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և գործում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 16-ին:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը (այսուհետև` Հուշագիր) կնքվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի (այսուհետև` ԵԱՀԿ), Երևանի պետական համալսարանի (այսուհետև` համալսարան) միջև: Հիմնադիր անդամները` կարևորելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին" Օրհուսի 1998թ. կոնվենցիայի (այսուհետև`"Օրհուսի կոնվենցիա") կիրառումը ![]()
* PROGRESS REPORT 2009 JANUARY -DECEMBER
* “Environmental Law Resource Centre” Law department, YSU
* Կենտրոնի գործունեության ծրագիր 20. 09.08- 20.12.08
ԵՊՀ ՙԷկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի՚ գործունեության ամսեկան հաշվետվություն
ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ընդլայնել իրավագիտության ֆակուլտետի հնարավորությունները էկոլոգիական օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
իրականացնել բնապահպանական ուսուցման ծրագրեր ԶԼՄ-ների, ՀԿ-ների, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակության այլ շահագրգիռ հատվածների համար,
կազմակերպել կլոր սեղաններ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ և հանրային քննարկումներ,
անցկացնել բնապահպանական ոլորտի իրավական ակտերի փորձա-քննություն` ներգրավելով պետական մարմիններին, ԵՊՀ ու այլ ԲՈՒՀ-երի մասնագետներին, ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Հետազոտություններ
Հարգելի այցելուներ ողջունում եմ Ձեզ և հայտնում շնորհակալություն մեր ինտերնետային կայքի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Մեր կայքի այս բաժնում Դուք կարող եք ստանալ օգտակար տեղեկատվություն շրջակա միջավայրի իրավունքի զարգացումների, դրանց վեաբերյալ առկա գիտական վերլուծությունների և քննարկումների մասին, որոնք կներկայացնեն ինչպես գիտության բնագավառում առաջին քայլերը կատարող երիտասարդներ, այնպես էլ գիտության զարգացման գործում տարիների ավանդ ունեցող անհատներ:
Ցանկության պարագայում պատրաստ ենք տեղադրել Ձեր գիտական հետազոտությունների արդյունքները սույն բաժնում:
Մաղթում եմ հաջողություններ ճանաչողության անսահման աշխարհում:
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ. ՊՈՏԵՆՑԻԱԼ ՌԻՍԿԵՐԸ և ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Ինչ են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները այն օրգանիզմներն են, որոնք պարունակում են արհեստականորեն ստեղծված կամ այլ օրգանիզմներից փոխառնված գեներ: Այս օրգանիզմներում գենետիկական նյութը (ԴՆԹ) փոփոխված է այնպես, ինչպես հնարավոր չէ անել բնական պայմաններում: ԳՄՕ-ն իր մեջ կրում է նոր, իր համար ոչ բնական գենետիկական նյութի համակցություն, որն ստացվում է գենային ճարտարագիտության մեթոդների կիրառման շնորհիվ:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ: ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ, ԽՆԴԻՐՆԵՐ (Ռուսական տարբերակ)
Գենետիկորեն փոփոխված օրգանիզմները (ԳՖՕ) և դրանց կենսաանվտանգության հիմնախնդիրները :
Գենետիկորեն փոփոխված օրգանիզմների շրջանառության իրավական կարգավորումը Եվրոպական Միությունում:
Դեռ շատ վաղուց` մինչև գենային ճարտարագիտության զարգացումը, մարդը փորձել է ստանալ մշակովի բույսերի ևընտանի կենդանիների նոր` իր շահերին առավելագույնս բավարարող սորտեր և ցեղատեսակներ, որն իրականացվում էր սելեկցիայի` խաչասերման և հետագա ընտրության միջոցով: Սակայն դասական սելեկցիան հիմնված է ելակետային գեների` օգտակար մուտացիաների պատահական առաջացման վրա, ինչն իր հերթին տեղի է ունենում բավականին քիչ հաճախականությամբ: Այդ դեպքում անհրաժեշտ են բազմաթիվ խաչասերումներ և ստացվող սերնդի ընտրություն, ինչը բարդ ու երկարատև աշխատանք է և չի հանգեցնում նոր գեների առաջացմանը, որոնք կպայմանավորեին միանգամայն նոր և աննախադեպ հատկանիշներ:![]()
Գենետիկորեն փոփոխված օրգանիզմները (ԳՖՕ) և դրանց կենսաանվտանգության հիմնախնդիրները :
Գենետիկորեն փոփոխված օրգանիզմների շրջանառության իրավական կարգավորումը Եվրոպական Միությունում:
Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ` Եվրոպական Միությունում նախատեսվում է ԳՓՕ-ներիշրջանառությանառանձնահատուկ իրավական կարգավորում:
Եվրոպական ընկերակցության հիմնադիր պայմանագրի հոդված 2-ի համաձայն նշված Ընկերակցության նպատակներից է հասնել շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ դրա որակի բարելավմանը, մարդկանց կյանքի որակի եւ կենսամակարդակի բարձրացմանը:
Գենետիկական ինժեներիայի ծագումը տեղի է ունեցել 1972թ.-ին ԱՄՆ-ի Ստեն?ֆորդիան համալսարանում: Սկզբում ԳՄՕ-ն կիրառվում էր առողջապահության ոլորտում: Դրա օգնությամբ ստացվում էին առավել հզոր դեղամիջոցներ տարբեր հիվանդությունների դեմ: Այդ նոր մեթոդը բժշկության մեջ շատ արդյունավետ էր, և այդ հաջողությունից հետո գենինժեներիան ներխուժեց նաև այլ ոլորտներ, մասնավորապես` գյուղատնտեսության, սննդաարդյունաբերության ոլորտ :
Օզոնային շերտի պաշտպանությունը
Օզոնային շերտի պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր մարդու իրավական և բարոյական կարևորագույն պարտականոթյուններից մեկը, քանի որ օզոնային շերտը համարվում է երկրագունդը ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու գլխավոր միջոցը...
Հարգելի գործընկերներ,
Լույս է տեսել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի եռամսյակային պարբերականը: Ներկայումս նախատեսվում է հրապարակել պարբերականը եռամսյակը մեկ անգամ, սակայն իրադարձությունների հետագա ընթացքի և հասարակական պահանջի առկայության դեպքում կենտրոնը պատրաստ է հրատարակել այն ավելի հաճախ:
Հուսով ենք, որ այն ընթերցողին կընձեռի հնարավորություն ստանալու համապարփակ տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրների, զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ:
Պարբերականի հետագա կատարելագործման, հարստացման համար ակնկալում ենք ընթերցողների առաջարկները, դիտողությունները:
Պարբերականը կարող եք ընթերցել մեր ինտերնետային կայքում, ինչպես նաև ուղարկել Ձեր էլեկտրոնային հասցեն հետևյալ հասցեին elrc_ysu@yahoo.com` պարբերականը ստանալու նպատակով:
Պաշտոնը` Կենտրոնի ղեկավար, Էկոլոգիական իրավունքի մասնագետ, ՀՀ-ում Օրհուսի Կոնվենցիայի համակարգող: Հեռ.` 57-49-86, բջջ. 091-42-00-21 Փորձագետների խորհրդում ստանձնած պարտականությունները` Ղեկավարը համակարգում է Կենտրոնի ընթացիկ գործունեությունը: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություններ չկան
22.06.10
01.06.10






