|
|
ԴԱՍԸՆԹԱՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ բնապահպանության նախարարության հետ ձեռք բերված համաձայնության հիման վրա սույն թվականի հուլիսի 8-9-ին Էկո-իրավունքի կենտրոնն անցկացրել է դասընթաց Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների համար: Դասընթացի ծրագիրն ընդգրկում էր հետևյալ հարցերի շրջամակը. 1. Մարդու էկոլոգիական իրավունքների հասակացությունը և համակարգը, 2. ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը, 3. Վարչական վարույթի իրավական կարգավորման առանձնահատ-կությունները ՀՀ-ում, 4. ՀՀ-ում բնապահպանական վերահսկողության իրավական կարգավորումը, 5. Իրավաբանական պատասխանատվությունը էկոլոգիական իրավախախտումների համար, 6. Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների իրականացման հիմնախնդիրները ՀՀ-ում: Դասընթացի ծրագիրը մշավել էր տեսչության նպատակներից և խնդիրներից ելնելով, որը հնարավորություն ընձեռեց դասընթացի ընթացքում վերհանել իրավական կարգավորման ոլորտում առկա մի շարք խոչընդոտներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում կենտրոնի կողմից օրենսդրական կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:
Դասընթացին մասնակցել են Բնապահպանական տեսչության 12 աշխատակիցներ:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվել են համապատասխան նյութեր, որոնց թվում նաև` ՙՀՀ Էկոլոգիական իրավունք՚ գիրքը: Սույն թվականի սեպտեմբեր ամսից Կենտրոնը կշարունակի անցակցնել դասընթացներ Բնապահպանական տեսչության տարածքային մարմինների աշխատակիցների համար: Կենտրոնը նաև ստանձնել է պարտականություն անհրաժեշտության դեպքում տրամադրել իրավական խորհրդատվություն տեսչության աշխատակիցներին կոնկրետ իրավիճակներում առաջացած իրավական խնդիրների լուծման համար: |
|