2010-07-07
 
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դեսպանի հանդիպումը Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամների հետ


Հուլիսի 7-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ներկայացուցիչների` դեսպան Կապինոսի, Տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատուի, բնապահպանական ծրագրերի ղեկավարի հանդիպումը Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամների հետ:
Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Հայասատանում առկա էկոլոգիական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները: Դաշինքի անդամները ներկայացրեցին Էկո դաշինքի ստեղծման ժամանակաշրջանը, նպատակները, գործունեությունը: Մանրամասն ներկայացվեցին թեժ էկոլոգիական խնդիրները և խոսվեցին այդ խնդիրների լուծման ուղղությամբ դաշինքի կատարած աշխատանքների, մասնավորապես` Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող ՚Գիլանՙ արգելավայրում իրականացվող կապիտալ շինարարության, ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագծի, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի, Արգիճի գետի հունը փոխելու և այլ խնդիրների մասին:
Նշվեց, որ արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի աջակցությունն որոշ ոլորտներում` իրավաբանական խորհրդատվության, հեռուստաեթերի ապահովման և այլ հարցերում:
Դեսպանը ընդգծեց,որ կազմակերպությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել դաշինքին` ի նպաստ էկոլոգիական խնդիրների լուծմանը: Դեսպան Կապինոսի խոսքերով Օրհուս կենտրոնները կարող են ռեսուրսային բազա հանդիսանալ համայնքներում էկոլոգիական խնդիրների լուծման համար և կարևորեց դաշինքի համագործակցությունը Օրհուս կենտրոնների հետ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կառաջնորդվեն ճշգրիտ մշակված մեխանիզմով և կնպաստեն ծագած խնդիրների լուծմանը: