|
|
Էկոլոգիական հասարակական դաշինքն անհանգստացած է Խոսրովի արգելոցի խնդրով
 Վերջերս "Խոսրովի անտա" պետական արգելոցի տարածքում ստեղծված "Գիլա" արգելավայրում ընթանում են կապիտալ-շինարարական աշխատանքներ: Այս խնդրով անհանգստացած Էկոլոգիական դաշինքի անդամները դիմել էին ՀՀ բնապահպանության նախարարին: Վերջինս հունիսի 23-ին կազմակերպեց այցելություն "Խոսրովի անտառ" պետական արգելոց, որի նպատակն էր ՀԿ-ների հետ պարզաբանել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը: Արդյունքում նախարարը կարգադրեց արգելոցի տնօրինությանը դադարեցնել շինարարական աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման ավարտը: Դաշինքի անդամները միանշանակ պահանջում են, որպեսզի փոփոխվի "Գիլան" արգելավայրի կարգավիճակը և նորից այն վերադարձվի "Խոսրավի անտառ" պետական արգելոցին: Այս կապակցությամբ Էկոլոգիական հասարակական դաշինքը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին, Կառավարությանը և պետական այլ կառույցների:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. `/374 10/ 55-13-64
E-mail: info@aarhus.am |
|