|
|
Հանդիպում-քննարկում Դիլիջանի Օրհուս կենտրոնում և մեդիա-շրջայց "Դիլիջան" ԱՊ-ում
 Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում իրականացվող "Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG)" ծրագրի շրջանակներում կայացած "Հայաստանի անտառային ոլորտը. իրավիճակի վերլուծություն, խնդիրներ, լուծումներ" լրագրողական դասընթացի մասնակից հանրապետական ու մարզային մի շարք հեռուստա-տպագիր-օնլայն լրատվամիջոցների լրագրողներ (Երկիր մեդիա, Ֆորտունա, Ցայգ, ՄԻԳ և այլ հեռուստաընկերություններ, "168 ժամ", "Իրավունք դե ֆակտո", "Լրագիր օնլայն", "Հայք", "Ժամանակ" և այլ օրաթերթեր), Ինտերնյուզ-Հայաստան գրասենյակի և վերոնշյալ ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին Օրհուս կենտրոն` հանդիպում-քննարկում ու մեդիա-շրջայց "Դիլիջան" ԱՊ կատարելու նպատակով: Կենտրոն էին հրավիրվել նաև ԱՊ-ի տնօրենը, խորհրդի անդամներ, բնակիչներ, ՀԿ-ների ու երիտասարդական ակումբների ակտիվ անդամներ: Սկզբում համակարգողը ներկաներին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը և պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե կենտրոնը ստանում է ահազանգեր ապօրինի ծառահատումների վերաբերյալ, համակարգողը պատասխանեց, որ նման դեպքեր չեն արձանագրվել և ակտիվ համագործակցելով ԱՊ-ի հետ, իրավիճակը վերահսկելի է ըստ պարկի կառավարման պլանի ու կառավարության հաստատած անտառանյութի մթերումների ու այլ տնտեսավարման ժամանակացույցի: Այնուհետև, ԱՊ-ի տնօրենը ներկայացրեց իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Տնօրենը նշեց, որ 2002 թ.-ի հատումների վիճակագրության համեմատ հիմա նվազել է ապօրինի անտառահատումները: 2007-2011 կառավարման պլանով 5 տարում պետք է օրինականորեն հատվի 7000 խ.մ անտառափայտ: Ապօրինի հատումների դեպքում, ըստ բանախոսի, կազվում են ակտեր (մոտ 37): ԱՊ-ի տնօրենը մտավախություն հայտնեց, որ բնական գազի թանկացման պատճառով կարող է փայտի պահանջարկը աճել, որը բացասաբար կարող է ազդել անտառների վրա: Լրագրողները հետաքրքվեցին նաև վարձակալության տրված տարածքների ճակատագրով: ԱՊ-ի տնօրենը հայտնեց, որ վարձակալության են տրվում հիմնականում էկոտուրիզմի ու հանգստի գոտիների զարգացման համար, իսկ կառավարության որոշմամբ հաստատվում են հատատեղերը: Լրագրողին հուզում էր նաև Պարզ լճի վարձակալման հարցը, որին հավելվեց, որ այն մաքրելու նպատակով տրվել է հանգստի գոտի դարձնելու համար: Բանախոսը նշեց, որ ԱՊ-ի մակերեսը կազմում է 33.760 հա, և հավաստիացվեց, որ սակավ են ծառահատումները, ուժեղ է վերահսկողությունը: ԱՊ-ի տնօրենը նշեց, որ ահազանգերի դեպքում պետք է առկա լինեն իրական փաստեր, այլ ոչ թե հենվել կեղծ փաստարկների վրա: Ներկայացվեց նաև ԱՊ-ի ընդհանուր բյուջեի հավաքագրման կարգը, հիմնախնդիրները, ինչպես նաև խոսվեցին սողանքների մասին:
Այնուհետև, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողի ուղեկցությամբ մեդիա-շրջայց կատարվեց պարկի տարածք` ապօրինի հատված տեղամասեր հայտնաբերելու համար: Սակայն այցելած հատվածներում հայտնաբերվեցին միայն դեռևս 1990-ականներին հատված ծառերի հետքեր: Համակարգողը նաև հարցազրույցներ տվեց Երկիր-մեդիա, Ցայգ TV (Գյումրի), Ֆորտունա TV(Ստեփանավան) և ՄԻԳ TV (Վանաձոր) հեռուստաընկերություններին: Մամուլի ներկայացուցիչները նաև այցելեցին ԱՊ-ի գրասենյակ` տեղում որոշ հարցեր պարզաբանելու նպատակով:
Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am
հեռ.(+374268)2-31-38, բջջ.(+37491)727941 |
|