2010-06-24
 
Հայաստանում սննդի անվտանգության իրավիճակի բարելավման հիմնախնդիրներ (Մամլո հաղորդագրություն)


ՙՍպառողների իրավունքների պաշտպանություն՚ հասարակական կազմակերպությունը (ՍԻՊ) հետամուտ լինելով սպառողական հիմնախնդիրների լուծմանը` իր գործողություններն ուղղել է դպրոցներում և մանկապարտեզներում սննդի անվտանգության իրավիճակի բարելավմանը:
Նպատակ ունենալով ուսումնասիրել և բարելավել հանրային սննդի կազմակերպման գործընթացը Հայաստանում ՍԻՊ-ը ԵԱՀԿ (Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն) Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է ՙՀայաստանում սննդի անվտանգության իրավիճակի բարելավում՚ ծրագրը:
ՍԻՊ-ը` համագործակցելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՙՍննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության՚ և Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, կատարել է սննդամթերքի անվտանգության մոնիտորինգ, քանի որ դա ազգային անվտանգության և գենոֆոնդի պահպանման հիմնահարց է:
Արդյունքում հանրային սննդի կազմակերպման գործընթացը ուսումնասիրելու նպատակով տեսչության աշխատակիցները ՍԻՊ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին Երևանում և մարզերում այցելել են թվով 442 դպրոց ու մանկապարտեզ: Մոնիտորինգի արդյունքում 231 դպրոցի և 146 մանկապարտեզի ճաշարաններում և բուֆետներում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ: Որպես հիմնական իրավախախտումներ կարելի է առանձնացնել`
- առանց համապատասխանության հավաստման սերտիֆիկատի սննդամթերքի վաճառքը,
- սխալ մակնշմամբ և անհայտ ծագմամբ սննդամթերքի վաճառքը ,
- ժամկետանց և կեղծված սննդամթերքի վաճառքը,
- պահման ջերմաստիճանային պայմանների խախտումները և սանիտարահիգիենիկ վիճակի անհամապատասխաննությունները: Խախտումների հայտնաբերման բոլոր դեպքերում տրվել են առաջադրանքներ դրանց վերացնելու ուղությամբ:
Մոտակա ամիսներում նախատեսվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՙՍննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության՚ հետ համատեղ սննդամթերքի անվտանգության մոնիտորինգի իրականացում Հայաստանի մարզերի առևտրի կետերում:
Միաժամանակ պատրաստվում է Երևանի դպրոցների բուֆետների աշխատողների համար սննդամթերքի անվտանգության թեմայով երկու դասընթացի կազմակրպում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՙՍննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության՚ հետ, որի իրականացման համար ձեռք է բերվել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության համաձայնությունը:

ՍԻՊ-ը կօգնի իրեն դիմած յուրաքանչյուր սպառողի տեղեկանալ իր իրավունքներին և պաշտպանել իր ոտնահարված շահերը:

***
ՙՍպառողների իրավունքների պաշտպանություն՚ ՀԿ-ն ավելի քան 13 տարի է, ինչ գործում է Հայաստանի Հանրապետությունումª նպատակ ունենալով երկրում ապահովել անվտանգ սպառողական միջավայր և պաշտպանել սպառողների ոտնահարված իրավունքները:


ՍԻՊ նախագահի օգնական Մարիա Աբրահանյան
Հեռ: (374 10) 54-38-18,
Էլ. փոստ: upcr@web.am