|
|
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության օր
 1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային էկոլոգիական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է շատ երկրներում:
Երևանում Շրջակա միջավայրի պահպանության օրը ՙՄաքուր հայրենիք՚ ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացվեց ՙԵրեք կամուրջ՚ կոչվող ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր Հրազդանի կամուրջներին հարող հատվածի բարեկարգումը և մաքրումը (աղբահանություն, ցցաչոր ծառերի և չորուկների, մայթերից մոլախոտի հեռացում, աղբարկղերի և ցուցատախտակների տեղադրում և այլն), ինչպես նաև հանրության լայն զանգվածների մասնակցության ապահովմամբ մեր հայրենակիցների մոտ մաքուր շրջապատի նկատմամբ պահանջի և պատասխանատվության ձևավորումը:
ՙԵրեք կամուրջ՚ նախաձեռնությանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ վարչապետը և կառավարության անդամները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, միջազգային կազմակերպություններից` ՄԱԿ-ը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), ՙՄիասին՚ և ՙՄաքուր Երևան՚ հասարակական կազմակերպությունները, ՀՀԿ երիտասարդական թևը, Երևանի Օրհուս կենտրոնը, ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և ԶԼՄ-ներից:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/ 55-13-64
E-mail: info@aarhus.am |
|