|
|
Օրհուս կենտրոնների հետագա գործունեությունը
 Հունիսի 2-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների հանդիպում, որի նպատակն էր կենտրոնների ընթացիկ և հետագա գործունեությունների քննարկումը:
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց կենտրոնների համադասողների դիրքորոշումը կենտրոնների հետագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ: Համակարգողները կենտրոնների հետագա անխափան և արդյունավետ գործունեությունները ապահովելու նպատակով ճիշտ են համարում Օրհուս կենտրոնների հիմնադրամի ստեղծումը, որը կդառնա կենտրոնների գործունեությունների հիմք հանդիսացող եռակողմ հուշագրի (ԵԱՀԿ Երևանի գրասենյակ, ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարության նախարարություններ)չորրորդ կողմը: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա կենտրոններին իրավական կարգավիճակի ձեռքբերման, որը մինչ այժմ կենտրոնները չունեն, ինչը և խոչնդոտ է հանդիսանում կենտրոնների առավել արդյունավետ գործունեությանը:
Համադասողները քննարկեցին նաև Օրհուս կենտրոնների ռազմավարական գործողությունների պլանի (2009-14) իրագործման համար մշակված ճանապարհային քարտեզը: Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության ուղղվածությունը համապատասխանում է ճանապարհային քարտեզի հիմնական ուղղություններին, սակայն որոշ կետերում առկա են բացթողումներ, որոնք հաշվի կառնվեն և կընդգրկվեն հետագա աշխատանքային պլաններում:
Տեղի ունեցավ նաև հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակում էկոլոգիայի ուղղությամբ նոր պատասխանատուի և Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչների հետ: Դաշինքի անդամները ևս ճիշտ են համարում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի ձեռքբերումը: Համագործակցության պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստանում գործող Օրհուս կենտրոնների և էկոլոգիական հասարակական դաշինքի միջև:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/ 55-13-64; /374 91/ 81-60-55
E-mail: info@aarhus.am |
|