2010-06-01
 
Հանդիպում կենտրոնում


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը սույն թվականի մայիսի 25-ին հյուրընկալել էր ԵՊՀ Գավառի մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներին:
Այցելության նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությանը և խորացնել համագործակցությունը կենտրոնի և Գավառի մասնաճյուղի միջև:
Գավառի ուսանողների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` հասարակության դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանության գործում, ուսանողների պատշաճ իրազեկումը բնապահպանակն խնդիրների և դրանց լուծման իրավական ուղիների վերաբերյալ:
Այցելության արդյունքում որոշվեց աշխատանքներ տանել Գավառի մասնաճյուղում էկոլոգիական իրավունքի առավել խորացված դասընթացներ կազմակերպելու համար: