|
|
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդրի քննարկում (մամուլի հաղորդագրություն)
Մայիսի 20-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա վիճակը և հետագայում նախատեսվող ծրագրերը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց առկա իրավիճակը, ինչի համար հատկացվել է 31.650հազ. դրամ, որից` 27212.0 հազար դրամ նախարարության ենթակայությամբ իրականացվելիք ծրագրերից, իսկ 4438.0 հազար դրամը` ՀՀ կառավարություն պահուստային ֆոնդից:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում և շուտով ամբողջ մակերեսը ծածկված կլինի հողաշերտով և ռուբիրոիդով, ինչից հետո 50սմ հաստությամբ կավահողով կծածկվի և սեղմում կիրականացվի: Այս բոլոր գործողությունները կանխարգելող և ժամանակավոր են, քանի-որ այս խնդրի վերջնական լուծումը անվտանգ եղանակով ոչնչացնելն է:
ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը պատրաստակամություն հայտնեց աջակցելու թունաքիմիկատների անվտանգ ոչնչացան համար, նշելով, որ անհրաժեշտ է հրավիրել փորձագետներ, որոնք կորոշեն թե ի±նչ եղանակով կարելի է այդ գործողությունը կատարել` անվտանգ ոչնչացնել տեղում, թե տեղափոխաել այլ երկիր :
Ըստ դեսպանի պետք է ճշգրտել գերեզմանոցի ամբողջական տարածքը, թունաքիմիկատների քանակը, ինչպես նաև լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրություններ կատարել շրջակա միջավայրից` օդից, ջրից և հողից:
Նախարար Արամ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար, նշելով, որ այն ինչը սպառնում է բնությանը, իսկ մարդը բնության մի մասնիկն է, պետք է արագ և արդյունավետ լուծում ստանա: |
|