|
|
Կոպենհագենից դեպի Կանկուն (Մեքսիկա )
 2009թ. դեկտեմբեր ամսին Դանիայի Կոպենհագեն քաղաքում կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 15-րդ համաժողովը, որին մասնակցեց մաև Հայաստանի պատվիրակությունը:
Այդ կոնֆերանսին նախորդեց Երևանում 2009թ. հոկտեմբերի 10-16-ին ՙԽազեր՚ էկոլոգամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպված Հայաստանի էկոլոգիական ՀԿ-ների ՙԴեպի Կոպենհագեն` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 15-րդ նստաշրջանի նախաշեմին՚ խորագրով ֆորումը:
Երկօրյա կոնֆերանսի արդյունքում այլ եզրահանգումների շարքում ընդունվեց որոշում շարունակելու հիմնահարցի քննարկումը նաև Կոպենհագենյան համաժողովից հետո, նպատակ ունենալով լուսաբանել համաժողովի արդյունքները և նախանշել հետագա քայլերը և գործողությունները:
Հաշվի առնելով Կոպենհագենյան համաժողովում ընդունված որոշումները, հատկապես ՙ Կոպենհագենյան համաձայնությունը՚ և մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը Կանկունում կայանալիք հերթական 16-րդ համաժողովը ծրագրաավորված միջազգային միջոցառումները, ՙԽազեր՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ 2010թ. մայիսի 11-ին կազմզկերպվեց ՙ Կոպենհագենից դեպի Կանկուն (Մեքսիկա )՚ խորագրով կոնֆերանսը:
Կոնվերանսին մասնակցեցին ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների,Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, Օրհուս կենտրոնների, գիտահետազոտական և ԲՈւՀ-երի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կոնվերանսին ներկայացվեց Կոպենհագենյան համաձայնագիրն իր մեկնաբանություններով,Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այդ փաստաթղթի վերաբերյալ,ՀԿ սեկտորի հետագա անելիքները և այլ հարցեր: Կոնֆերանսի ընդացքում տեղի ունեցավ ՙ Դեպի Կոպենհագեն՚ կոնֆերանսի ( 2009 ) նյութերի ժողովածուի շնորհանդեսը:
Եղան նաև ելույթներ` ՙԿլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունը՚, ՙ Անտառի խոցելիության և հարմարվողականության խնդիրները Հայաստանում ՚, ՙ ԳԷՀ/ Փոքր դրամաշնորհների ծրագրերի իրականացումը Հայաստանում՚ և այլ թեմաներով:
Կոնֆերանսի անցկացմանն աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը,որի համար ՙԽազեր ՚ ՀԿ-ն հայտնում է իր շնորհակալությունը:
ՙԽազեր՚ Էկոլոգիական-մշակութային ՀԿ
Հեռ. /374 10/53 46 52 |
|