2010-05-10
 
Հանդիպում Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների հետ


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կայացավ Օրհուս կենտրոնների համակարգողների հանդիպում: Հանդիպման առաջին մասը նվիրված էր Օրհուս կենտրոնների հետագա իրավական կարգավիճակին և զարգացման հեռանկարներին:
Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ քննարկում Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրացման կապակցությամբ ՀՀ-ում առկա հիմնախնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես քննարվեցին հասարակայնության ծանուցման և հասարակայնության մասնակցության արդյունավետ գործիքների, էկոլոգիական տեղեկատվության տարածման էլեկտրոնային միջոցների, արդարադատության մատչելիության հետ կապված հիմնախնդիրները:
Մասնակիցների հատկապես մտահոգում էր միմյանց հետ տեղեկատվության փոխանակման և Օրհուս կենտրոնների ինտերնետային կայքը անհրաժեշտ, օգտակար և հանրամատչելի նյութերով հարստացնելու ուղիների մշակումը: