|
|
ՙԷկոլոգիական անվտանգություն ապահովող գործողություններ ուղղված քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանը՚
 Փետրվարի 18-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ ՙԷկոլոգիական անվտանգություն ապահովող գործողություններ ուղղված քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանը՚ ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը իրականացվում է ՙՍպառողների Ասոցիացիա՚ ՀԿ-ի կողմից, ԵԱՀԿ_ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է` հասարակական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով նվազեցնել տրանսպորտային արտանետումների քանակը:
Մասնակցեցին պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:
Քննարկվեց քաղաքային տրանսպորտի ներկա իրավիճակը և վերջինիս բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Հնչեցին առաջարկներ էլեկտրական տրանսպորտը զարգացնելու, ներկրվող բենզինի որակի մոնիտորինգի, կանգառների պակասեցման և խնդրի լուծման շատ այլ ուղղությունների շուրջ:
Ծրագիրը իրականացնողները կուսումնասիրեն բոլոր հնչած առաջարկները:
Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/ 55-13-64;/374 91/ 81-60-55
E-mail: info@aarhus.am |
|