|
|
Հանրային լսումներ. ՙԴիլիջան՚ տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շրջակա միջավայրի վրա ազսդեցության գնահատականը
Հանրային լսումներ. ՙԴիլիջան՚ տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շրջակա միջավայրի վրա ազսդեցության գնահատականը
Շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխարգելման, միջավայրի կայունության պահպանման համար զգալի նշանակություն ունի նախատեսված գործունոեության շրջակա միջավայրի վրա ազդեցության ճշգրիտ և ամբողջական գնահատումը: Գործունեության բնապահպանական գնահատումը ներառում է ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշումը, նկարագրությունը և այն հիմք է դառնում այդ ազդեցությունների կանխմանն ու նվազեցման միջոցառումներ մշակելու համար: Սա նաև օրենքի պահանջ է, որը ամրագրված է ՀՀ ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ օրենքում, որի համաձայն բոլոր այն նախատեսվող գործունեության տեսակները, որոնք ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, պարտադիր կարգով ենթակա են բնապահպանական փորձաքննության: Փետրվարի 12-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց ՀՀ Կենտրոնական բանկի ՙԴիլիջան՚ տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերի վերաբերյալ հանրային լսումներ: Համալիրը կառուցվում է քաղաքի բարձրադիր գեղատեսիլ վայրում (կառուցման ժամկետը` 49 ամիս): Հրավիրված էին վերնշյալ կառույցի շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, պետական կառույցների, քաղաքապետարանի համապատասխան բաժինների, հասարակական կազմակերպությունների, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բնակիչներ: Գնահատումը իրականացվել է ՙԷկո թիմ՚ ՍՊԸ-ի կողմից: Ներկայացվեց շինարարության գործունեության նպատակը, տարածքի երկրաբանական կառուցվածքը, մթնոլորտի վրա ազդեցությունը շինարակական աշխատանքների ժամանակ, փոշու և դիզվառելիքի հետ կապված արտանետումների, ինչպես նաև շրջակա կենսաբազմազանության վրա ներազդման ուսումնասիրությունները: Հարցեր ուղղվեցին նաև համալիրի շինարարության ընթացքն վերահսկող ներկայացուցչին: Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն ընթանում են պահպանելով շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանված նորմերը և վերահսկվում է ցանկացած գործողություն, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Քանի որ այն վարչական համալիր է, հետևաբար վնասակար արտանետումների վտանգ չկա: Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ շինարարության ողջ ժամանակահատվածում չեն թույլ տրվի բացթողումներ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը բացառելու և ամեն գործունեություն կիրականացվի օրենքի շրջանականերում: Մասնակիցները նշեցին, որ մեծածավալ ու ցանկացած շինարարություն իրականացնելու համար հանրային լսումները կարևոր են, քանի որ լսելի է դառնում բնակչի կարծիքը և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հնարավոր հետևանքները կարող են հասցվել նվազագույնի:
Հավելենք, որ տնտեսական շահը ևս առաջնահերթ է և չպետք է այն գերակա համարվի բնական միջավայրի հավասարակշռության պահպանման շահերից: Այնուամենայնիվ, Դիլիջանի ֆինանսաբանկային համալիրի կառուցումը զգալի տեղ է զբաղեցնում քաղաքի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու գործընթացում և այն թույլ կտա իրականացնել մեծածավալ ներդրումային և ֆինանսատնտեսական գործունեություն:
Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ.փոստ. info_dilijan@aarhus.am
հեռ.(+374268)2-31-38, բջջ.(+37491)727941 |
|