2010-02-12
 
"ԷկոԼուր" տեղեկատվական ՀԿ-ի կողմից նկարահանվեց հերթական վավերագրական ֆիլմը


Փետրվարի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյանների անվան դահլիճում, տեղի ունենավ ՚Ուրանաֆոբիաՙ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը եւ քննարկումը: Ֆիլմը նվիրված է Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Ֆիլմը պատրաստվել է ՚ԷկոԼուրՙ տեղեկատվական ՀԿ-ի կողմից` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ:
Ֆիլմում արտացոլված են ուրանի ծրագրի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչության, ՀԿ-ների, ուրանային ծրագրի ղեկավարության՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի և ՚Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն ՙ ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գրիգորյանի, անկախ փորձագետներ՝ Հայաստանի կանաչների միության նախագահի եւ տեղական փորձագետ, ՚ ԽուստուփՙՀԿ-ի նախագահի դիրքորոշումները:
Ֆիլմի քննարկմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՚ Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունՙ ՓԲԸ-ի, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ուրանի հանքերի շահա•ործմանը և հայտարարեցին, որ այն աղետալի կլինի Սյունիքի մարզի համար: Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գրիգորյանը հավաստիացնում էին, որ ուրանի շահա•ործումը էկոլո•իապես անվտանգ է և ոչ մի աղետալի հետևանք չի թողնի շրջակա միջավայրի վրա:
Ֆիլմի շնորհանդեսն իրականացվեց ՚ԷկոԼուրՙ տեղեկատվական ՀԿ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից:


Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 10/55-13-64
E-mail: info@aarhus.am