2010-02-08
 
Քննարկվեց կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության նախագիծը


Երևան, 5 փետրվարի 2010թ. - Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ներկայացրեցին կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության նախագիծը, որը մշակվել է ՙԿլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի (հաղորդագրության) պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում՚ ծրագրի շրջանակներում` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի օժան¬դա¬կութ¬յամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արամ Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչևան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասեյակի ղեկավար պրն. Սերգեյ Կապինոսը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր զեկույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի հրատապ արձագանքումը ներառել է այն ազգային զարգացման ծրագրերում և փաստաթղթերում` ՀՀ կառավարության կողմից հաստատված ՙԿայուն զարգացման ծրագրում՚ և ՙՇրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրում՚: Նախարարը նշեց նաև, որ հաշվի առնելով կլիմայի փոփոխության բազմասեկտորալ ազդեցությունն, այսօր խիստ կարևոր է ազգային շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության նախագծի արդյունքների քննարկմանը, որպեսզի հստակեցվի կլիմայի փոփոխությանը դիմակա¬յելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և խոցելի սեկտորների հարմարվողականության միջոցառումների իրակա¬նացմանն ուղղված գլոբալ գործընթացներին նրա մասնակցությունը` ի շահ երկրի կայուն սոցիալ¬տնտեսական զարգացման:
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրները, հաշվի առնելով իրենց ՙընդհանուր, սակայն տարբերակված՚ պարտավորությունները, ինչպես նաև իրենց երկրներին բնորոշ ազգային և տարածաշրջանային զարգացման առաջնայնությունները, պարտավորվել են մշակել և պարբերաբար կոնվենցիայի կողմ երկրների համաժողովին ներկայացնել ազգային հաղորդագրություններ: Հայաստանն իր առաջին հաղորդագրությունը պատրաստել և համաժողովին է ներկայացրել 1998թ.:
Հաղորդագրության պատրաստման նպատակն է. աջակցել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայից բխող Հայաստանի պարտավորությունների կատարմանը: Հաղորդագրության պատրաստումն իրակա¬նացվել է ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակների ներգրավմամբ և նրանց հետ ակտիվ խորհրդակցությունների կազմակերպմամբ: Հաղորդագրության մշակման համար հիմք են ծառայել գերատեսչական և ազգային վիճակագրական տվյալները: Վերլուծական աշխատանք¬ներին մասնակցել է ավելի քան 40 ազգային փորձագետ, ինչպես նաև ՙԷներգետիկայի գիտա¬հետազոտական ինստիտուտը՚ և ՙՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը՚:
Կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության մշակման շրջանակներում բա¬րե¬լա¬վվել և ընդ¬լայ¬նվել է ջեր¬մո¬ցա¬յին գա¬զե¬րի գույ¬քագր¬ման ազ¬գա¬յին տվյալ¬նե¬րի բա¬զան, ներկայացվել են 1990-2006թթ. ժա¬մա¬նա¬կա¬հատ¬վա¬ծի ար¬տա¬նե¬տում¬նե¬րի փոփոխությունները և տնտե¬սու¬թյան տար¬բեր ոլորտ¬նե¬րում ջեր¬մո¬ցա¬յին գա¬զե¬րի ար¬տա¬նե¬տում¬նե¬րի նվա¬զեց¬ման նե¬րու¬ժը: Այսպես` 2000թ. Հայաստանում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կազմել են 6600 տոննա CO¬2-ին համարժեք, կամ 1990թ. 27.5%-ը, հիմնական ջերմոցային գազը CO¬2-ն է` 71% մասնաբաժնով, և հիմնական աղբյուրներն են. ՙէներգետիկան՚` 53% և ՙՀողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառային տնտեսություն՚ սեկտորը` 23% մասնաբաժիններով: ՙՀողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառային տնտեսություն՚ սեկտորը 1990թ. ջերմոցային գազեր կլանողից 2000թ. վերածվել է արտանետումների աղբյուրի, որի հիմնական պատճառը անտառահատումների ծավալի աճն է և գյուղմշակահողերի և մարգագետինների որակազրկումը, որի հետևանքով կուտակված ածխածինն արտանետվել է մթոլորտ:
Կատարվել է Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսում և հաշվարկում մինչև 2020թ.: Այդ հաշվարկների համաձայն 2020թ. կանխատեսվում է ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների աճ` մինչև 23,000 տոննա, առանց միջոցառումների իրականացման սցենարի, և 15,000 տոննա` եթե իրականացվեն նախատեսված ծրագրերը: Երկու դեպքում էլ արտանետումների հիմնական աղբյուրը ՙԷներգետիկա՚ սեկտորն է:
Լինելով Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Հավելված I մեջ չընդգրկված երկիր, Հայաստանը չունի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորություններ: Այնուամենայնիվ, որպես կոնվենցիայի կողմ երկիր Հայաստանն աջակցում է կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելուն` շարունակաբար իրականացնելով արտանետումների նվազեցմանը նպաստող միջոցառումներ, այդ թվում նաև Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում:
Կիրառելով Կլիմայի փոփոխության փորձագետների միջակառավարական խմբի կողմից ընդունված մոդելները, Հայպետհիդրոմետ ծառայության փորձագետները կատարել են Հայաստանում ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունների կանխատեսում` 2030, 2070 և 2100թթ. համար: Այդ կանխատեսումների համաձայն 2100թ. Հայաստանում, միջին հաշվով, հնարավոր է ջերմաստիճանի աճ` մինչև 5.70C-ով, և տեղումների նվազում` մինչև 27%, և վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախակիացում և ուժգնացում (երաշտներ, ուժեղ քամիներ, հեղեղներ, կարկուտ), եթե չիրականացվեն ջերմոցային գազերի կրճատման համամոլորակային ջանքեր:
Կլիմայի փոփոխության այդ սցենարներով գնահատվել է Հայաստանի էկոհամակարգերի և կլիմայից կախում ունեցող տնտեսության ոլորտների խոցելիությունը: Այդ փոփոխությունների արդյունքում երկրում ակնկալվում են. խիստ վտանգավոր ազդեցություններ գյուղատնտեսության (պարենային ապահովվածության), ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի, մարդու առողջության, բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա: Այսպես, կլիմայական ուղղաձիգ գոտիականության շեղում դեպի վեր, որի հետևանքով կփոխվեն ագրոկլիմայական պայմանները, կկրճատվեն մերձալպյան և ալպյան արոտավայրերի տարածքը և արտադրողականությունը, տեղումների նվազման և գոլորշիացման ինտենսիվացման հետևանքով կաճի ոռոգման ջրի պահանջը:
Բացահայտվել են երկրի հարմարվողականության կարիքները, որոնք պետք է հասցեագրվեն երկրի կայուն սոցիալտնտեսական զարգացումն ապահովելու համար և առաջարկվել են մի¬ջո¬ցա¬ռում¬նե¬ր ըստ ոլորտների: Այսպես օրինակ` անհրաժեշտ է ոռոգման համակարգի ընդլայմանը զուգընթաց ներդնել ոռոգման նոր և ջրախնայող տեխնոլոգիաներ, ներդնել չորա- և երաշտադիմացկուն սորտեր, հողօգտագործման և ենթակառուցվածքների պլանավորման մեջ հաշվի առնել ԿՓ գործոնը, ներդնել ապահովագրական համակարգ, բարձրացնել արտակարգ կլիմայական երևույթների վաղ ահազանգման և արձագանքման արդյունավետությունը և այլ միջոցառումներ:
Հաղորդագրության նախագծին կարելի է ծանոթանալ www.nature-ic.am կայքում: