|
|
Ստամբուլում տեղի ունեցավ խորհրդակցություն Օրհուս կենտրոնների գործունեության վերաբերյալ
 Օրհուսի կոնվենցիայով պարտավորություններ ստանձնած մի շարք երկրների ներկայացուցիչների հետ մեկտեղ հունվարի 27-29 Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակույթունը: Խորհրդակցությունը նվիրված էր Օրհուս կենտրոնների գործունեությանը: Խորհրդակցության ընթացքում երկրները ներկայացրին իրենց փորձն ու հմտություններն այս ոլորտում: Քննարկվեցին Օրհուս կենտրոնների կարգավիճակի ու կառավարման հարցեր: Միջոցառմանը մասնակցել էր նաև Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը, ով իր ստացած տեղեկություններն ու ձեռք բերած փորձը հաղորդեց կենտրոնի աշխատակցին ու կամավորներին:
Եղվարդի Օրհուսի կենտրոնի համակարգող
Մարի Չաքրյան
E-mail: info_yeghvard@aarhus.am
mchakryan@yandex.ru
հեռ. 0224-22933 |
|