|
|
Փորձագետների խորհրդի նիստ, որի արդյունքում վերսկսվեց Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը
 Հունվարի 27-ին Գյումրու Օրհուսի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում« որին մասնակցում էին կենտրոնի փորձագիտական խորհրդի 6 անդամներ« ՀՀ Շիրակի մարզպետարանի երեք աշխատակիցներ« կենտրոնի աշխատանքների համակարգող-մասնագետ Գ.Պետրոսյանը« Ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի նախագահ Լ.Բարսեղյանը« ինչպես նաև տասից ավելի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ:
Նիստի սկզբում ՀՀ Շիրակի մարզպետարանի ՙԳյուղատնտեսության և բնապահպանության վարչության՚ բնապահպանության բաժնի պետ Մ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզպետի պատասխանը Գյումրու Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի դիմումին և նշեց« որ կենտրոնը շարունակելու է գործել մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցների միջոցով: Քանի որ լրացել է համակարգողի պայմանագրի ժամկետը և նոր պայմանագիր դեռևս չի կնքվել:
Բացի այդ հանդիպման ընթացքում նշվեց« որ հուշագիրը եռակողմ է և Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության միակողմանի, առանց մյուս երկու հիմնադիրների հետ համաձայնեցման դադարեցումը առնվազն ընթացակարգային, իսկ ԵԱՀԿ-ի պարագայում` նաև դիվանագիտական էթիկայի խախտում է: Եթե, ըստ մարզպետարանի, նման որոշումը կայացվել է զուտ օրենքի տառը պահպանելու համար, առանց որևէ միտումի, ապա ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ հանրապետությունում նույն կարգավիճակով գործող և տարեսկզբին աշխատանքային պայմանագրի ու ֆինանսավորման նույն խնդիրներն ունեցող 14 Օրհուս կենտրոններից նման իրավիճակում է հայտնվել միայն Գյումրու կենտրոնը:
Ելնելով հուշագրում նշված իր լիազորություններից Գյումրու Օրհուս կենտրոնի Փորձագետների խորհուրդը որոշեց.
Գյումրու Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու համար Գ.Պետրոսյանին լիազորել հասարակական կարգով կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները« մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը և համապատասխան պայմանագրերի կնքումը:
Կենտրոնը շարունակելու է գործել իր սովորական աշխատաժամերին` ժամը 10-ից ժամը 18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու և փակվելու են կենտրոնի դռները« իսկ Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ խոստացել են հսկել այդ գործընթացը:
Գյումրու Օրհուս կենտրոնում հունվարի 27-ին անցկացված հանդիպման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հեռտուստառեպորտաժներ են ցուցադրվել տեղական երեք հեռուստատեսություններով (ՙԳԱԼԱ՚« ՙՑայգ՚ և ՙՇանթ՚) և հոդվածներ են հրապարակվել մի շարք լրատվական աղբյուրներում (ՙԱռավոտ՚« ՙԱզգ՚ և այլն):
Կից նյութ
Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգողի
ժամանակավոր պաշտոնակատար
Հեռ./ֆաքս + 374 312/ 3 29 13
E-mail: aarhuscenter@gyumri.am
econet@gyumri.am |
|