2010-01-21
 
ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը դադարեցված է


Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնը Շիրակի մարզում սկսել է գործել 2007թ. դեկտեմբերի 12-ից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի գործունեության նպատակն է աջակցել Շիրակի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն, խթանել հասարակայնության մասնակցությունը այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացում, նպաստել բնապահպանական հարցերում հասարակայնության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը, ուստի նաև երկրի ընդհանուր ժողովրդավարացման ու կառավարման բարելավմանը: Ավելին


Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
лé. /+ 374 312/ 3 29 13; /+ 374 312/ 71 45 33
E-mail: info_gyumri@aarhus.am aarhuscenter@gyumri.am