|
|
Ալավերդու Օրհուս կենտրոնը որպես տարածաշրջանային համակարգող
 2009 թ.դեկտեմբերից Լոռու մարզում` Ալավերդի, Թումանյան եւ Ախթալա քաղաքներում ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնը ՙԿանաչ արահետ՚ ՀԿ-ի հետ համատեղ հանդիսանում է European Union, REC Caucasus եւ CENN- ի աջակցությամբ իրականացվող ՙՀողերի դեգրադացիայի մեղմացման եւ Հարավային Կովկասում աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում՚ թեմայով ծրագրի գործընկերը: ՙԿանաչ արահետ՚ ՀԿ-ն նշված ծրագրում հանդիսանում է Հայաստանում ազգային համակարգողը, իսկ Ալավերդու Օրհուս կենտրոնը` տեղական համակարգող: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են սեմինար հանդիպումներ և քննարկումներ, որոնց մասնակցում են Ալավերդի, Թումանյան եւ Ախթալա քաղաքների ՏԻՄ մարմինների աշխատակիցները, ֆերմերներ, ակտիվ քաղաքացիներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, շահագրգիռ կողմեր:Ծրագրի նպատակն է շահագրգիռ կողմերին ներկայացնել Դեբեդ-Խրամի գետավազանի հողերի դեգրադացիայի մասին մինչ այժմ ունեցած տվյալների ՙԿանաչ արահետ՚ ՀԿ-ի կողմից արված վերլուծությունը: Քննարկումների ժամանակ ընտրվել են այն թիրախային տարածքները, որտեղ պատշաճ եւ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո իրականացվելու է ծրագիրը: Ծրագիրն ակնկալում է շահագրգիռ կողմերի համագործակցությունը, քանի որ այն մշակվելու է իրենց իսկ ներկայացրած` ընտրված համայնքների հողերի դեգրադացիայի հարցերին վերաբերող հետազոտությունների,փաստաթղթերի եւ այլ համապատասխան տեղեկատվության հիման վրա:
Անուշ Էվոյան, Ռուզաննա Միրզոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողներ
հեռ. +374 253.24112; 091.76.13.30; 091.19.93.24; 091.76.12.13
E:mail. info_alaverdi@aarhus.am |
|