2010-01-19
 
ՙՀայաստանում "DENО GOLD MINING" ընկերության էկոլոգիական-սոցիալական նկարագիրը՚ վերնագրով գրքույկի քննարկումը Երևանի Օրհուս կենտրոնում


Հունվարի 18-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանում "DENО GOLD MINING" ընկերության էկոլոգիական-սոցիալական նկարագիրը վերնագրով գրքույկի քննարկումը: Գրքույկը պատրաստվել է ՙԷկոԼուր՚ տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Global Greengrants Fund-ի աջակցությամբ: Գրքույկում արտացոլված են "DENО GOLD MINING" ընկերության գործունեության վերաբերյալ հասարակական եւ տեղեկատվական մոնիտորինգի արդյունքները, որն անցկացրել է "ԷկոԼուրը"՝ "CEE BankWatch" միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ տեղի ՙԷկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման՚, ՙԽուստուփ՚ ՀԿ-ների հետ համատեղ:
Գրքույկի հիմքում ընկած են տեղի հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի տարածքային պետական բնապահպանական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ նամակագրությունը, ՙԳեոռիսկ՚ գիտահետազոտական ընկերության, որը "DENО GOLD MINING" ընկերության պատվերով աշխատել է Կապանում, արդյունքներն ու առաջարկությունները, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի՝ Կապանում եւ նրա շրջակայքում հողերի, գյուղմթերքների, ջրային ռեսուրսների աղտոտման մասին զեկույցից դրվագներ, տեղի բնակչության հետ արված հարցազրույցներ, Լոնդոնում հանքարդյունաբերության ոլորտում էկոլոգիական եւ սոցիալական պատասխանատվությանը նվիրված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աշխատանքային հանդիպման արդյունքները:
"Էկոլուր" ՀԿ -ի նախագահ տիկին Ի. Զառաֆյանը նշեց, որ "DENО GOLD MINING" ընկերության գործունեության պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածությունը գերազանցում է սահմանված նորմերը, որը մեծ վնաս է հասցնում բնությանը և մարդկանց առողջությանը:
"DENО GOLD MINING" ընկերության ներկյացուցիչները պնդեցին,որ գրքույկում զետեղված նյութերի մեծ մասը չեն համապատասխնում իրականությանը և հայտարարեցին, որ գրքույկը իրենց ընկերության վարկանիշը գցելու միտում է հետապնդում:
Քննարկմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների նախարարություններից, "DENО GOLD MINING" ընկերությունից, Գիտությունների Ազգային ակադեմիայից, ՀԿ-ներից, ԶԼՄ-ներից և շահագրգիռ այլ անձինք:
Գրքին ծանոթանալուց հետո շահագրգիռ կազմակերպությունները գրավոր կներկայացնեն իրենց կարծիքները ՙԷկոլուր՚ տեղեկատվական ՀԿ-ին, որից հետո կկազմակերպվի ևս մեկ քննարկում:


Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 10/ 55-13-64; /374 91/ 81-60-55
E-mail: info@aarhus.am
silvaa@list.ru