|
|
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է ՀՀ կառավարության կողմից ՙՇրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրով: Այն նախանշում է մոտակա 5 տարիների համար հստակ սահմանված միջոցառումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, բնապահպանական անվտանգության ապահովմանը, բնակչության իրազեկման բարձրացմանն, աշխատանքների թափանցելիությանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը:
2009 թ. օգոստոսի 1-ից ՀՀ բնապահպանության նախարարությունը անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության այսինքն էլեկտրոնային կառավարման համակարգին` միանալով կառավարության էլեկտրոնային համակարգին:
Այս նոր համակարգը կտրուկ բարձրացրել է կատարողականների որակական և ժամանակային կատարումը, ինչը նպաստել է նախարարության աշխատանքների որակի բարձրացմանը:
Սևանա լճի հիմնախնդիրներ
2009 թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը եղել 1899.24մ,
2008 թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ 1898.84մ, տարբերությունը կազմում է + 40 սմ :
2009թ. Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը սկսվել է հունիսի 11-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 17-ը, ևս 2 օր բացթողում է եղել հոկտեմբերին /30-ին և 31-ին/, ընդհանուր բացթողումը կազմել է` 126.0 մլն.մ3: 2008 թ-ին բացթողումը կազմել է` 303.0 մլն.մ3, տարբերությունը կազմում է 177 մլն.մ3:
2009թ. տարեսկզբից մինչև դեկտեմբերի 23-ը Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է լցվել 199,356 մլն.մ3 ջուր:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապվածª ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով կատարվել են ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ 575 հա տարածքի վրա :
Ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ (600 հա) կավարտվեն տարեվերջին: Հատկացվել է 253,3 մլն դրամ:
Սևանա լիճ բաց է թողնվել գեղարքունի ձկնատեսակի 5-15 գրամ քաշով 147 000 մանրաձուկ, ամառային իշխանի 5-50 գրամ քաշով 140 000 մանրաձուկ: Ընդհանուր` 287 000 հատ մանրաձուկ: Հատկացվել է 71 մլն 502.9 հազար դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի հետ, ինչը տվել է իր դրական արդյունքները:
ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N205-Ն որոշմամբ հաստատվեց ՙՍևան՚ ազգային պարկի 2007-2011թթ. կառավարման պլանը, որով հաստատվեցին նաև պարկի գոտիները և սահմանները:
Մի քանի օր առաջ ՙՍևան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ը ստացավ ՙՍևան՚ ազգային պարկի 22 285 հա հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Դա նշանակում է, որ ՙՍևան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ին այդ հողամասերը ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով:
Բացի այդ ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշմամբ սահմանվել է որ, ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ՙՍևան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասերում վարձակալության և կառուցապատման իրավունքով կնքված բոլոր պայմանագրերի լիազորություններն անցնում են ՙՍևան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ին: Նույն որոշմամբ հանձնարարվել է նաև ապօրինի կնքված բոլոր պայմանագրերն անվավեր ճանաչել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օրինաստեղծ աշխատանք
1. ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են նախարարության կողմից մշակված 3 օրենքի նախագծեր:
2. ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ավելի քան 45 որոշման նախագծեր, որոնցից արժանի են հիշատակման`
գ ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլանը և սահմանների նկարագիրն ու հատակագիծը,
գ Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման ծրագիրը,
գ Բնապահպանական վճարների և դրանց չափերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման հայեցակարգը,
գ ՀՀ բուսական և կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրերը,
գ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի հզորությունների ամրապնդման 2010-2013 թվականների ծրագիրը,
գ ՀՀ կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագրերը:
2009թ եղել է առտառոց տարի կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների զարգացման տեսանկյունից:
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների արդյունքում ընդլայնվել է բնության հատուկ պահպանվող տարածքները, այդ թվում ստեղծվել են`
գ ՙԱրփի լիճ՚ և ՙԱրևիկ՚ ազգային պարկերը, ՙՋերմուկի ջրաբանական, Հանքավանի ջրաբանական և ՙԶանգեզուր՚ պետական արգելավայրերը:
Դրա շնորհիվ Հայաստանի պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը ավելացավ 76.100 հա:
Ներկայումս Հայաստանի ԲՀՊՏ-ների ընդ¬հա¬նուր մա¬կե¬րե¬սը կազ¬մում է մոտ 374 հազ. հա, ո¬րը հան¬րա¬պե¬տութ¬յան տա¬րած¬քի շուրջ 12%-ն¬ է, ինչը մոտ է միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:
Չնայած պետական բյուջեն գտնվում է սուղ վիճակում, այդուհանդերձ կառավարությունը նորաստեղծ հատուկ պահպանվող տարածքների համար հատկացրել է 41.8մլն դրամ:
Ավարտվել են ՀՀ բույսերի Կարմիր գրքի և ՀՀ կենդանիների Կարմիր գրքի լրամշակման աշխատանքները և համապատասխան որոշման նախագծերը, նրանց հաստատման վերաբերյալ ներկայացվել են ՀՀ կառավարություն:
3. Մթնոլորտի պահպանության բնագավառ
2009թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության N1156-Ն որոշմամբ հաստատվել է մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեցող կազմակերպությունների պետական հաշվառման ենթակա լինելու սահմանային չափանիշը (օդի պահանջվող օգտագործումը /ՕՊՕ/ 200մլն.խոր.մ/տարի), որը թույլ է տալիս առանձնացնել այն կազմակերպություններին, որոնց արտանետումները նույնիսկ մթնոլորտում ցրման անբարենպաստ պայմաններում չեն կարող որոշակի ազդեցություն ունենալ մթնոլորտի աղտոտվածության ձևավորման համար և պետական ռեգիստրում գրանցված ավելի քան 60 000 կազմակերպություններից պետական հաշվառման ենթարկել միայն 1200-1300-ը, որոնց տարեկան արտանետումների գումարային ցուցանիշը կկազմի ընդհանուր արտանետումների 92-95%-ը:
2009թ. նորմավորվել է 175 կազմակերպության վնասակար նյութերի արտանետումները, որոնցից 70-ը` էլեկտրոնային տարբերակով, ինչը թույլ է տալիս պակասեցնել կոռուպցիոն ռիսկերը, վարչարարությունը և թափանցիկ դարձնել արտանետումների թույլտվություն ստանալու ընթացքը:
Հայաստանում տեղադրվել և գործում են օդի աղտոտվածության մոնիտորինգի 6 ավտոմատ կայան որոնցիցª Երևանում-4, Ալավերդիում-1, Ծաղկաձորում-1:
Հայաստանում գործում է Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի (EMEP) առաջին մակարդակի կայանը (Համբերդ): Կայանում կատարված չափումների արդյունքները ներկայացվել են Նորվեգիայի օդի հետազոտման ինստիտուտ: Ներկայացված 68 կայանների տվյալների վերլուծության արդյունքում Հայաստանի կայանը ճանաչվել է լավագույնը 6-ի ցանկում:
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի նպատակների իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ աջակցություն է ցուցաբերվել Ավան համայնքի 76 բազմաբնակարան շենքերում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի վերականգնման համար: Սույն թվականի դեկտեմբերի15-ին տեղի է ունեցել համակարգի բացումը: Այն ցուցադրական օրինակ է նորարարական տեխնոլոգիայի կիրառմամբ բնապահպանական և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար: Այն նաև լավ օրինակ է հանրային և մասնավոր համագործակցության մոտեցման արդյունավետության ցուցադրման և այդ փորձի տարածման համար:
Սույն թվականի հոկտեմբերի 13-ին շահագործմանն է հանձնվել ՚Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանմանՙ նախագծի առաջին փուլը, որը իրականացվում է կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմով: Ներկայումս իրականացվում է որսված մեթանի միայն այրում, որի արդյունքում այն վերածվում է աշխաթթու գազի: Դրա արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը աղբավայրի նախագծի հատվածից նվազում է շուրջ 10 անգամ:
Ներկայումս Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանից 5 նախագիծ:
Տեսչական համակարգի 2009թվականի կատարած աշխատանքների մասին
2009թ. ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում աշխատանքներ են իրականացվել նախարարության բնապահպանական տեսչության կողմից: Աշխատանքները կրել են ինչպես անմիջականորեն տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման, այնպես էլ օպերատիվ աշխատանքների կազմակերպման, նախարարության ՙթեժ գծով՚, հասարակական կազմակերպությունների հարցումներից և մամուլում տեղ գտած հրապարակումներում արձանագրված փաստերի հիման վրա իրականացված ուսումնասիրությունների միջոցով: Չնայած նրան, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մանր ու միջին բիզնեսին օժանդակելու նպատակով ՀՀ կառավարությունը այս տարվա մայիս ամսին սահմանափակեց նրանց մոտ ստուգումները, այնուամենայնիվ այս տարի նկատելի է բնապահպանական պետական տեսչության աշխատանքների արդյունավետության և կատարած աշխատանքների որակի աճ:
Այսպես` տարվա ընթացքում տեսչության կողմից տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել է ընդամենը 725 ստուգում անցած տարվա 1752-ի դիմաց: Բոլոր կարգի ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են 793 հատ բնապահպանական խախտումներ, որոնց համար կազմվել են վարչական իրավախախտման 547 ակտ ` 34.4 մլն. դրամ գումարով, ինչպես նաև շրջակա միջավայրին պատճառված վնասի 348 արձանագրություն 153.0 մլն. դրամ գումարի (2008թ.` 466 արձանագրություն` 267.0 մլն.դրամ գումարի):
Տեսչության կողմից հատուկ ուշադրություն է դարձվել կենդանական և բուսական աշխարհի պահպանության խնդիրներին: Սյունիքի և Տավուշի մարզերում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների` այծյամի, վայրի խոզի, բեղլուի և գետի կողակի , ինչպես նաև ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր: Հայտնաբերած խախտումների համար կազմվել է վարչական տուգանքի 316 ակտ` 26.0 մլն. դրամ ընդհանուր գումարով և 336 հատ վնասի արձանագրություն` 125.0 մլն. դրամ գումարով և առգրավել որսի և ձկնորսության բավականին թվով գործիքներ:
Ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում հայտնաբերվել են 74 խախտում : Կազմվել է վարչական տուգանքի 49 հատ ակտ ` 5.0 մլն. դրամ գումարով և վնասի հատուցման 8 արձանագրություն` 17,8 մլն.դրամ գումարով: Ճշտվել է նաև Արարատյան դաշտավայրի խորքային հորերի թիվը, դրանց շահագործման օրինականությունը և փաստացի ջրառի ծավալները:
Հայանտառ՚ ՊՈԱԿ-ի 17 մասնաճյուղերում և 2 հատուկ պահպանվող տարածքներոում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 968 հատ ապօրինի հատված ծառ, որի համար հաշվարկվել է 52.0 մլն.դրամ գումարի վնաս:
Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետ, բյուջե է մուտքագրվել 118.4 մլն.դրամ գումար:
Միջազգային համագործակցություն
Այս առումով առավել կարևորվում է 2009 թ. դեկտեմբերի 7-ից 18-ը, Կոպենհագենում կայացած ՙԿլիմայի փոփոխության մասին՚ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի և դրան զուգակցող Կիոտոյի արձանագրության Կողմերի 5-րդ խորհրդակցությունը, որտեղ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Հայաստանը: Հարկ է նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները կարևոր լումա են ներդրել Կոպենհագենի համաժողովին նախորդող բանակցային գործընթացին:
Կոպենհագենի Համաժողովին մասնակցում էին կոնվենցիայի բոլոր 194 կողմ երկրների պատվիրակություններ:
ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաներկայացուցչական միջոցառումն էր, քանի որ մասկանցում էին 114 երկրների ղեկավարներ (նախագահներ կամ վարչապետեր):
Կոպենհագենում չհաջողվեց բանակցությունները հասցնել իրավական ուժ ունեցող փաստաթղթի ընդունմանը, սակայն հաջողվեց որոշ առաջընթաց արձանագրել հաղթահարելու զարգացած և զարգացող երկների դիրքորոշման անջրպետը:
Մասնակից երկների մեծամասնության կողմից աջակցության արժանացավ ՙԿոպենհագենյան համաձայնությունը՚, որը մշակվեց կոնֆերանսի վերջին օրը երկրների ղեկավարների նեղ շրջանակի նիստի ընթացքում:
ՙԿոպենհագենյան համաձայնության՚ հիմնական դրույթներն են.
Ընդունել, որ պետք է իրականացվեն գործողություններ մթնոլորտի ջերմաստիճանի աճի սահմանափակման համար` ոչ ավել քան 20C, համեմատ նախաարդյունաբերական շրջանին:
2020 թվականից հետո զարգացած երկրները պետք է ստանձնեն ջերմոցային գազերի կրճատման քանակական, պարտավորություններ, որոնց մասին պետք է համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մինչև 2010թ. հունվարի 31-ը:
Զարգացող երկրները ևս պետք է իրականացնեն ջերմոցային գազերի կրճատման գործողություններ` կայուն զարգացման ենթատեքստում և պետք է հայտ ներկայացնեն մինչև 2010թ. հունվարի 31-ը: Իրականացված գործողությունների մասին տեղեկատվությունը պետք է հաղորդվի ազգային հաղորդագրությունների միջոցով` երկու տարին մեկ:
Այն զարգացող երկրներին, որոնք կընտրեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման (ցածր ածխածնային զարգացման) ուղին, կտրամադրվի աջակցություն այդ ուղին շարունակելու համար:
Աջակցել անտառազրկման և անտառների դեգրադացիայի կանխարգելմանը զարգացող երկրներում, ներգրավելով զարգացած երկրներից համապատասխան ֆինանսական միջոցներ:
Ֆինանսավորման համար հիմնել ՙԿոպենհագենյան կլիմայական կանաչ հիմնադրամ՚:
Հիմնադրել տեխնոլոգիաների զարգացման և փոխանցման մեխանիզմ, որի միջոցով աջակցել ջերմոցային գազերի կրճատմանը և կլիմայի փոփոխությանը ադապտացիային:
Որոշվել է նաև մեկ տարվա ընթացքում համաձայնեցնել անհրաժեշտ իրավական փաստաթղթերը քաղաքական բնույթի համաձայանգրի դրույթների իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Կիոտոյի արձանագրության շարունակման և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի հետագա իրականացման վերաբերյալ ամփոփված է համաժողովում ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարության մեջ (տեղադրված է www.mnp.am և www.nature-ic.am կայքերում):
ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության հետ համատեղ Համաժողովին զուգահեռ, դեկտեմբերի 15-ին կազմակերպվել էր ՙԱծխածնային կուտակումների կանխարգելում. աղտոտիչների ռեգիստրների միջոցով հասարակության իրազեկության բարձրացում՚ թեմայով սեմինարը:
Համագործակցություն առանձին երկրների հետ
- 2009 թ. ստորագրվել են
- ՀՀ բնապահպանության և Սիրիայի Արաբական Հանրապետության տեղական կառավարման և բնապահպանության նախարարությունների միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը:
- ՙՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ֆրանսիայի Արտուա-Պիկարդիի ջրերի գործակալության միջև համագործակցության մասին՚ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանալու հետագա համագործակցության և փորձի փոխանակման համար:
- ՙՀայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության Բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին՚ համաձայնագիրը:
- Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվել է ակտիվ համագործակցություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մասնավորապես Արաքս գետի ջրի որակի ուսումնասիրման /մոնիտորինգի/ ուղղությամբ:
- Բնապահպանության ոլորտում առանձին երկրների հետ համագործակցության զարգացման նպատակով մշակվել և ընթացք է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության և Չինաստանի, Հնդկաստանի, Կատարի համագործակցության Համաձայնագրերի նախագծերին:
- 2009 թ. դրությամբ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում ստեղծվել և գործում են 14 բնապահպանական տեղեկատվական կենտրոններ /Օրհուս կենտրոններ/, ընդ որում 14-րդ Օրհուս կենտրոնը 2009 թ. մայիսից գործում է Ալավերդի քաղաքում:
2009 թ. այլ կարևոր միջազգային միջոցառումներից, որոնցում ակտիվ մասնակցել է Հայաստանը, հարկ է նշելª
- ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Ղեկավար Խորհրդի/Գլոբալ բնապահպանական նախարարական Ֆորումի 25-րդ նստաշրջանը /Քենիա/,
- ՙՕզոնային շերտը քայքայող նյութերի մասին՚ Մոնրեալի Արձանագրության Կողմերի 21-րդ համաժողով /Եգիպտոս/,
- ՙԱնապատացման դեմ պայքարի մասին՚ կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի 9-րդ նստաշրջան /Արգենտինա/,
- Ջրի 5-րդ համաշխարհային ֆորում /Ստամբուլ/:
Հասարակայնության հետ կապերի բաժին
2009 թվականին, նախորդ տարիների hամեմատ, սերտացել է նախարարության կապը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում աշխատանքները դարձել են առավել թափանցիկ, կազմակերպվել են բազմաթիվ բնապահպանական խնդիրների և իրավական ակտերի շուրջ հասարակական լսումներ, իրավական ակտերի նախագծերը տեղադրվել են ԲՆ կայքում և հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել ու ներկայացվել են կառավարություն:
Հանրությանը բնապահպանական տեղեկություններ տրամադրելու նպատակով հասարակայնության հետ կապերի բաժինը Կենտրոն հ/ը հետ համագործակցելով` ապահովել է ՙԲնապահպանի օրագիր՚ հաղորդաշարի թողարկումը:Նախարարությունում մշտապես գործում է թեժ գիծը, ինչով 2009թ ստացվել է 30 ահազանգ, բնապահպանական տեսչության կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ` խախտումները վերացնելու ուղղությամբ:
|
|