2009-12-26
 
Տարեմուտի ամփոփիչ միջոցառում Եղվարդի Օրհուս կենտրոնում


Դեկտեմբերի 26-ին Եղվարդի Օրհուս կենտրոնը ՏԻմ-ի ներկայացուցիչներին, հասարակական ակտիվիստներին, կենտրոնի փորձագետների խորհրդի անդամներին ներկայացրեց կենտրոնի 2009թ. գործունեության հաշվետվությունը: Օրհուս կենտրոնի համակարգողին լսելուց հետո ներկաներից շատերն արտահայտվելու ցանկությոն հայտնեցին: Եղվարդի փոխքաղաքապետը, ընդգծելով Օրհուս կենտրոնի կարևորությունը, ապագայում կենտրոնի գործունեությանն աջակցելու ու համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: 3-րդ դպրոցի տնօրենն ընդգծեց կենտրոնի կարևորությունը Եղվարդում էկոկրթության զարգացման հարցում: ՚Կոտայք լրատուՙ թերթի լրագրողը նշեց կենտրոնի միջոցով նորությունների ստացման հնարավորությունը: Եղան մի շարք առաջարկություններ: Որպես մեկնարկային տարի` կենտրոնի գործունեությունը գնահատվեց լավ, սակայն գալիք տարում միջոցառման մասնակիցները Օրհուս կենտրոնից առավել մեծ սպասելիքներ ունեն:


Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Մարի Չաքրյան
E-mail. info_yeghvard@aarhus.am
mchakryan@yandex.ru
հեռ. 0224-22933