|
|
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը վկայագրեր է շնորհել շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստներին
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի 2009 թ.: Հասարակական կազմակերպությունների, Օրհուս կենտրոնների ե տեղական իշխանությունների ներկայացուցիչներր այսօր ԵԱՀԿ երեանյան գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի րնթացքում պարգևատրվեցին վկայագրերով՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրենց ներդրման համար։
Միջոցառման նպատակն էր ամփոփել այս ոլորտում նվաճումները և խրախուսել հետագա առաջընթացը, ինչպես նաև բարձրացնել ներկա գտնվող քաղաքացիական հասարակության, իշխանությունների, գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչների իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների շուրջ՝ անդրադառնալով ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը։
Վկայագրեր են շնորհվել Երեանի, Գյումրիի, Հրազդանի, Գավառի, Գորիսի և Կապանի Օրհուսի կենտրոններին՝ Օրհուսի կոնվենցիայի դրույթների՝ բնապահպանական հարցերում տեղեկատվության մաաչելիության, որոշումներ կայացնելու հանրության մասնակցության և արդարադատության հասանելիության խթանման համար։ Պարգևատրվել են նաև բնապահպանական «էկոլուր» և «Խազեր» հասարակական կազմակերպությունները, Քաջարանի քաղաքապետ ևէկոլոգիական իրավունքի հարցերով զբաղվող Մարդու իրավունքների պաաշպանի /Օմքուդսմանի/ գրասենյակի ներկայացուցիչը։
«Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և կառավարության և համայնքի ջանքերը կենսական են ՛կանաչ ժողովրդավարությունը՛ խթանելու գործում», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Աերգեյ Կապինոսը՝ ընդգծելով ԵԱՀԿ հովանու ներքո քաղաքացիական հասարակության և ՀՀ բնապահպանության և Տարածքային կառավարման նախարարությունների միջև համագործակցության սերտացման նվաճումը։ «Վկայագրերը արժեքավոր հաստատումն է այն առաջընթացի, որ արձանագրվել է առ այսօր, և մենք շարունակելու ենք մեր գործունեությունը այդ ուղղությամբ»։
«Խազեր» ՀԿ-ի ղեկավար Ամալյա Համբարձումյանը, ով խթանում է բնապահապանական իրազեկվածությունը և կրթությունը Հայաստանում, հավելեց.
«Քաղաքացիական ակտիվիզմը շատ կարևոր է և մենք առանցքային ենք համարում պետության և միջազգային կազմակերպությունների աջակցությունը այսօրվա Բնապահապանական մարտահրավերներին երկարատև լուծումներ գտնելու հարցում»։
Միջոցառմանը ներկայեր նաև ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանի մարդու իրավունքների պաշապանը։
Հավելյալ տեղեկատվության համար, դիմել Գայանե Տեր-Ստեփանյանին՝ ԵԱՀԿ երեանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության ավագ օգնական, հեռ. (+374 10) 22 96 10/ 11/12/13/14, ներքինը՝ 5407, քջջ. (091) 012603։ |
|