2009-12-14
 
Ալավերդի,Թումանյան ու Ախթալա համայնքներում հողերի քայքայման լուրջ վտանգ կա


Դեկտեմբերի 8-10 Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան և Ախթալա քաղաքներում Ալավերդու Օրհուս կենտրոնը ՙԿանաչ արահետ՚ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էին սեմինար-քննարկումներ` European Union, REC Caucasus և CENN- ի աջակցությամբ իրականացվող ՙՀողերի դեգրադացիայի մեղմացման և Հարավային Կովկասում աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում՚ ծրագրի շրջանակներում:
Սեմինար-հանդիպումներին մասնակցում էին Ալավերդի,Թումանյան և Ախթալա քաղաքների ՏԻՄ-երի աշխատակիցները, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել մինչ այժմ ունեցած Դեբեդ-Խրամի գետավազանի հողերի դեգրադացիայի մասին տվյալներն ու ՙԿանաչ արահետ՚ ՀԿ-ի կողմից արված վերլուծությունը: Քննարկման ժամանակ ընտրվեցին այն թիրախային տարածքները, որտեղ պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո իրականացվելու է ծրագիրը: Ծրագիրն ակնկալում է շահագրգիր կողմերի համագործակցությունը, քանի որ այն մշակվելու է իրենց իսկ ներկայացրած, ընտրված համայնքների հողերի դեգրադացիայի հարցերին վերաբերող հետազոտությունների,փաստաթղթերի և այլ համապատասխան ինֆորմացիայի հիման վրա:


Անուշ Էվոյան, Ռուզաննա Միրզոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգողներ
հեռ. /374 253/24112; /37491/76.13.30; /37491/19.93.24
E:mail. info_alaverdi@aarhus.am