Բոլոր նյութերը
 
 
Օգոստոսի 6 - Միջուկային զենքի արգելման գործողությունների համաշխարհային օր

 

Օգոստոսի 6-ը Հերոսիմայի օրն է` Միջուկային զենքի արգելման համաշխարհային օրը:
Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը հիշում է ամերիկյան ատոմային հարձակումը հիշատակի զանգերի ավանդաբար զարկումով, դեպի երկինք բաց թողնված սպիտակ աղավնիներով և մեկ րոպե լռությամբ: Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հերոսիմայում /հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք/:
XX դարի երկրորդ կեսերին մոլորակի հասարակայնությունը լուրջ խնդրի առջև կանգնեց: Միջազգային կազմակերպությունները ավելի ուժեղ սկսեցին հայտարարել այն մասին, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց դիրքերը, և կոչ արեցին զարգացած մարդկությանը անել հնարավորը աշխարհը ոչնչացումից պաշտպանելու համար: Միջուկային զենքի պաշարներն այնքան շատ են, որ կաարող են ոչնրացնել մի քանի մոլորակ, որոնք իրենց չափսերով գերազանցում են Երկրին : Շատ երկրների քաղաքական և հասարակական կազմակերպություններ պահանջեցին արգելել մահացու ռումբերի հետագա կուտակումը: