2010-03-10
 
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հարավիրում է...


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հարավիրում է շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները լուսաբանող կամ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող լրագրողներին մասնակցելու ՀՀ էկոլոգիական օրենսդրության արդի հիմնախնդիրների վերաբերյալ անցկացվող դասընթացին:
Դասընթացը կանցկացվի սույն թվականի մարտի 9-ին, 10-ին ժամը 15:00-ից 18:00-ն էկո-իրավունքի կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ,1-ին հարկ, 108 լսարան):
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես զանգահարել (+37410)559602 հեռախոսահամարով կամ ուղարկել հաստատման նամակ elrc_ysu@yahoo.com էլեկտրոնային հասցեով:

Դասընթացը կանցկացվի անվճար:
Նախապես շնորհակալություն մասնակցության համար:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական
իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար
Ա. Իսկոյան